Ճարպակալում
ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն):
ԱՀԿ տվյալներով՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների շրջանում 1.9 մլրդ մարդ ունեցել է քաշի ավելցուկ, որից 650 մլն՝ ճարպակալում: 5-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմել է 18%: Միևնույն ժամանակ, աշխարհում մինչև 5 տարեկան 41 մլն երեխա ունեցել է ավելցուկային քաշ և ճարպակալում:
Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը նույնպես խնդրահարույց են: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում): Հարկ է նշել, որ ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, իսկ 40-49 տարիքային խմբից սկսած՝ կանանց շրջանում։ 30-49 տարիքային խմբում կանանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշը կտրուկ աճում է՝ հասնելով 71․9%-ի։
Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։ Ինչ վերաբերում է COVID-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալների համաձայն՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։
ԱՀԿ–ն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ՈՎՀ կանխարգելումը և վերահսկումը դիտարկում է որպես առանցքային հարց և հորդորում համավարակի հաղթահարման գործընթացում մեծ ուշադրություն դարձնել զուգակցող ՈՎՀ առկայությանը, այդ թվում՝ ճարպակալմանը, որը ոչ միայն ինքնուրույն քրոնիկական հիվանդություն է, այլև բարձր ռիսկի գործոն մի շարք այլ հիվանդությունների համար։
COVID-19 համավարակի պայմաններում ձեռնարկված սահմանափակումները լուրջ մարտահրավեր են ֆիզիկական ակտիվության և առողջ սնուցման հասանելիության նվազման առումով, որոնք նպաստում են ճարպակալման առաջացմանը, հետևաբար և' շաքարային դիաբետի, և' սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Այս առումով խիստ կարևորվում է այս ընթացքում առողջապահական համակարգերի կողմից ՈՎՀ կանխարգելման և վերահսկման հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելը:
Փաստերը վկայում են, որ ՈՎՀ ունեցող մարդիկ առանձնապես խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Մինչ այժմ աշխարհում իրականացված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը SARS-CoV-2 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է: Շուրջ 500 հազար պացիենտի շրջանում կատարված հետազոտության տվյալներով` հոսպիտալացված 340 հիվանդից 44%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 34%-ը` գիրություն:
Մեկ այլ` OpenSAFELY ուսումնասիրություն անդրադարձել է ավելի քան 12 միլիոն էլեկտրոնային գրառման. 5683 մահվան ելքով հիվանդներից 29%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 33%-ը` գիրություն: Հետազոտությունը վկայում է, որ COVID-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ և կրկնակի բարձր է այն պացիենտների մոտ, ում մարմնի քաշի ինդեքսը 40-ից բարձր է:
Այսպիսով, ուսումնասիրությունները փաստում են ավելորդ քաշի և հիվանդության ծանրության միջև կապը:
Ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.
- պահպանել շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն,
- սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,
- հրաժարվել ծխախոտից,
- պահպանել ռացիոնալ և առողջ սնուցման կանոնները՝ սահմանափակել շաքարի, գազավորված ըմպելիքի և աղի օգտագործումը, նախապատվությունը տալ բանջարեղենային սննդին, օրական օգտագործել առնվազն 450 գրամ միրգ և բանջարեղեն:
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYauLy6l' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403